Պատասխանատուները կրակի հետ են խաղում
31.03.2020 | 01:48
Արտերկրից Հայաստան եկած և, ընդհանրապես, նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակված լինելու առումով կասկածվող բազմաթիվ անձինք COVID-19-ի արագ ախտորոշման համար «Ռապիդ» թեստով (էքսպրես թեստ) ստուգվելուց և բացասական արդյունքի ստացումից (իբրև վարակված չեն) հետո բաց են թողնվել: Նրանց առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի վրա հիմնված թեստային համակարգով հետազոտություն չի կատարվել, եթե չհաշվենք հնարավոր առանձին դեպքերը:
Մինչդեռ ռապիդ թեստերը, ինչպես վկայում են առկա փաստերը, կարող էին ու կարող են սխալ արդյունք տալ, դրանցով թեստավորված անձանց մի մասն իրականում կարող էր վարակված լինել նոր կորոնավիրուսով և, դրանով հանդերձ, չենթարկվելով անհրաժեշտ և համապատասխան սահմանափակումների, վտանգավոր ու մի շարք դեպքերում մահացու հետևանքներ ունեցող COVID-19-ով վարակել բազմաթիվ անձանց:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 16-ին լրագրողներին հայտնել է, որ Հայաստանը կորոնավիրուսի արագ ախտորոշման համար 2 տեսակի «Ռապիդ» թեստեր կստանա, թեստի մի տեսակը կորոշի թքի, մյուսը՝ արյան մեջ կորոնավիրուսի առկայության հանգամանքը, առաջինը, ամենայն հավանականությամբ, կկիրառվի ոչ բժշկական հաստատություններում, օրինակ, օդանավակայանում կամ սահմանային անցակետում, երկրորդը՝ պոլիկլինիկաներում և ոչ ինֆեկցիոն հիվանդանոցներում: Նա հայտնել է նաև, որ «Ռապիդ» թեստերի միջոցով կորոնավիրուսը հնարավոր կլինի ախտորոշել 15 րոպեում, այն դեպքում, երբ լաբորատոր անալիզի համար մի քանի ժամ է անհրաժեշտ:
Հայաստանը «Ռապիդ» թեստերն արդեն ստացել է: Մարտի 29-ին հենց դրանցով են հետազոտվել «Ականատես» դիտորդական առաքելության մի խումբ դիտորդներ, որոնցից ոմանց շրջանում նոր կորոնավիրուսով վարակվածության նախնական ախտորոշումից հետո «Ականատեսը» որոշեց վերանայել այսօր` 2020 թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկելու իր պլանները: Հիշյալ առաքելությունը մասնավորապես որոշեց Հայաստանից դիտորդներ չուղարկել Արցախ՝ հնարավորինս նվազեցնելու ընտրական գործընթացներում մարդկային խոշոր խմբերի շփումներով ու ինտենսիվ հոսքերով պայմանավորված ռիսկերը և կանխելու դրանց հնարավոր հետևանքները Արցախի, հետևաբար նաև` Հայաստանի անվտանգային իրավիճակի համար։ Այս մասին նշված է «Ականատես»-ի հայտարարության մեջ:
Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ նշված առաքելության բոլոր այն անդամները, որոնց «Ռապիդ» թեստով հետազոտությունը նոր կորոնավիրուսով վարակվածություն է ախտորոշել, իրականում վարակված չեն COVID-19-ով, այսինքն` «Ռապիդ» թեստով հետազոտությունը նրանց բոլորի պարագայում սխալ արդյունք է տվել: Այսօր NEWS.am-ի հետ զրույցում (https://news.am/arm/news/569177.html ) «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը տեղեկացրել է. «3-4 հոգի են եղել, կրկնակի թեստավորվել են Նորքի ինֆեկցիոն կենտրոնում, արդեն ոչ թե «Ռապիդ», այլ երկար թեստով, և հերքվել է վիրուսի առկայությունը»:
Միանգամից 3-4 հոգու առնչությամբ սխալ արդյունք ստանալն անժխտելիորեն մեծ թիվ է: «Ռապիդ»-ով թեստավորման սխալ արդյունքներ են ստացվել ոչ միայն Հայաստանում, այլև այլ պետություններում, օրինակ, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև ՈՒկրաինայի Ժիտոմիր քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սուխոմլինը:
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե «Ռապիդ»-ով թեստավորումը նոր կորոնավիրուսով չվարակված անձի պարագայում կարող է տալ դրական, այսինքն` սխալ արդյունք, ապա սխալ` այս դեպքում արդեն բացասական արդյունք կարող է տալ նաև նոր կորոնավիրուսով վարակված անձի պարագայում, նրան ներկայացնելով իբրև չվարակված:
Ընդգծենք, որ ի տարբերություն ՀՀ-ում «Ռապիդ»-ով դրական արդյունք ստանալու դեպքերի, երբ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում ՊՌՇ մեթոդի վրա հիմնված թեստային համակարգով անձից վերցված համապատասխան փորձանմուշի հետազոտություն է կատարվում, այսինքն` կրկնակի թեստավորում, բայց արդեն բոլորովին այլ և անհամեմատ հուսալի մեթոդով, «Ռապիդ»-ով բացասական արդյունքի ստացման դեպքում նշված կենտրոնում այլ մեթոդով կրկնակի թեստավորում չի կատարվում կամ կատարվում է միայն առանձին դեպքերում:
Վերոնշյալի պատճառով բազմաթիվ մարդիկ` COVID-19-ով վարակված լինելու հարցում կասկածվող կամ ռիսկային խմբում գտնվող, եթե իրականում նույնիսկ վարակված են նոր կորոնավիրուսով, «Ռապիդ»-ով թեստի սխալ արդյունքի պատճառով կարող են համարվել չվարակված և, ինչպես վարակված անձինք, չենթարկվել անհրաժեշտ ու համապատասխան սահմանափակումների: Հետևաբար այդ անձինք հիվանդության ախտանշանների ի հայտ չգալու կամ թույլ արտահայտման պարագայում իրենք էլ չիմանալով իրենց վարակված լինելու մասին, կարող են վարակել բազմաթիվ այլ անձանց` պատճառ հանդիսանալով Հայաստանում վարակի հետագա տարածման, ինչպես նաև Արցախ նոր կորոնավիրուսային վարակի տեղափոխման:
Այն դիտորդները և լրագրողները, որոնք վաղը Արցախում հետևելու են ընտրություններին, նախքան գնալը, թեստավորվել են «Ռապիդ»-ով, թեստավորման բացասական արդյունքի ստացումից հետո վերը նշված կենտրոնում հիշյալ բարդ եղանակով չեն թեստավորվել, ինչը նշանակում է, որ նրանցից ոմանք կարող էին, COVID-19-ով վարակված լինելով հանդերձ, «Ռապիդ»-ով վարակվածության հանգամանքի չհայտնաբերման պատճառով ստանալ Արցախ մեկնելու համար պահանջվող փաստաթուղթը և մեկնել այնտեղ: Հետևանքները, կարծում ենք, բոլորը կարող են պատկերացնել:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը հերթական անգամ անամոթաբար լռում է հայկական բնակավայրի ու դիրքերի գնդակոծության մասին
- Նիկոլի «ընկերը» և վիբրատորչիկ Ալենի գաղափարակիցը բռնվել է գործի վրա (տեսանյութեր). 2
- Նիկոլի «ընկերը» և վիբրատորչիկ Ալենի գաղափարակիցը բռնվել է գործի վրա (տեսանյութեր)
- Նիկոլը Մոսկվայում երեկ ոչ թե Հայաստանի ու հայերիս, այլ Էրդողանի, Քալընի և Ալիևի ներկայացուցիչն էր
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 4
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 3
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել-2
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել
Մեկնաբանություններ